13.04- Փոթորիկ

ՓՈԹՈՐԻԿ

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:

Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:

— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Խարիսխ- Ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք, որ հաստատուն կանգնեցնում Է նավերն ու նավարկության այլ միջոցները:

 Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր, և մենք դուրս եկանք զբոսնելու:

Փոթորիկ բարձրացավ, և ամպերը լացեցին:

Ժողովուրդը ուրախացավ  և թռվռաց :

  1. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:

Անտառներ-անտառ

Դաշտեր-դաշտ

Ծովեր-ծով

Օվկիանոսներ-օվկիանոս

Արկածներ-արկած

Ամպեր-ամպ

Ծառեր-ծառ

Արմատներ-արմատ

Ճյուղեր-ճյուղ

Բնակիչներ-բնակիչ

Գյուղացիներ-գյուղացի

 

  1. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
Ինչպիսի՞ Ի՞նչ, Ո՞վ Ի՞նչ է անում
Ուժեղ փոթորիկ Բարձրացավ
Հսկա ծառեր Բարձրացել էին
չքավոր գյուղացի գտնվում էր
խիստ թագավոր Տանջում էր
բարի Մյունխհաուզեն եղիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s