Շատ տարօրինակ դեպքեր
Ահա այսպես է կոչվում այն ֆիլմը, որը ես շատ եմ սիրում և վերջին շրջանում նայում եմ քույրիկիս հետ։ Պատմեմ ֆիլմի մասին․
Մի ուժեղ աղջիկ է լինում մի աշխարից, հրեշներ են գալիս, և նա պայքարում է, բայց նա մենակ չէ նրա հետ շատ երեխաներ և մեծեր կան։ Մի օր մի հրեշ գալիս է, և նա պայքարում է նրա դեմ և հանկարծ հայտնվում է հրեշների աշխարհում։ Աղջիկն իր ուժերով անցք է բացում և դուրս գալիս։ Բայց նա, որտեղ որ լինում է գնում է հրեշների աշխարհ, նույն տեղում է հայտնվում, բայց մարդ չի լինում։ Պատի մեջ է ինքը և կարող է տարբեր տների պատերով գա։ Իսկ ում որ տանում է իր աշխարհ՝ պատի մեջ և այնտեղ ուտում է։ Իր աշխարհ կարող ես մտնել, բայց պիտի գտնես մի հատ անցք և դրա միջով կարող ես գնալ, բայց պիտի զգույշ լինես, թե չէ հրեշները կընկնեն հետևիցդ։ Եվ ամենավատն այն է, որ այդ անցքը հետո փակվում է և այլևս չես կարողանում փախչել։ Իսկ եթե կարողանում ես փախչել, պետք է լուռ դա անես, քանի որ հրեշները շատ արագ են վազում։