Արտասովոր եղջերուն

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Ամրակազմ- Ամուր կազմվածքով՝ կազմությամբ
Ճյուղավոր- Ճյուղեր ունեցող
Թնդալ- Ուժգին խուլ ձայն հանել, դղրդալ
Թավ — Խիտ, խիտ առ խիտ, հոծ
անկենդան — Մեռած, ոչ կենդանի

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ճանապարհ, քաղցր, վայրկյան

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք — սքանչելիք
Ճանապարհ — ուղի
Իսկույն — Անմիջապես
Ամուր  — Պինդ
Բուսնել — աճել
Խոշոր — Մեծ

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն  միայն գլուխը թափահարեց:

Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

  1. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:

Ոչ, որովհետև նրանք անտառի բնակիչներն են: Դա ինձ համար նույնն է, որ մի մարդ գա քաղաք և բոլոր մարդկանց սպանի:

  1. Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել: Ես շատ զարմացա, համ էլ մի քիչ վախեցա: Շուրջս լիքը կենդանիներ էին: Եվ ես նրանց հետ ընկերացա:

Անտառ

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s