Աշուն գիշեր-07.10

  1. Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

  • Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շաղալ – Բարակ անձրև գալ, մաղել:

Հերկել – վարել

Երան – բարակ

  • Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Ձյունիկ – սպիտակ

Ալ – մուգ կարմիր

Բոց – կրակ

Հողմ – ուժեղ քամի

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:

Առակն ասում է, որ եթե նապաստակը այդքան հզոր չէ, ուրեմն թող չփորձի իրեն առյուծի տեղ դնել։

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Ես կասեմ, որ նապաստակը գլուխ չգովա, իսկ առյուծը թող ավելի բարձր մռնչա։

Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

Դասարանական առաջադրանքներ․

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։

  • 1478, 658, 487, 485, 5
  • 158647, 1584, 648, 478
  • 222222, 55432, 55429, 6875, 6869, 436, 412, 99, 8

2 Թվերը դասավորել աճման կարգով։

  • 14, 348, 4784, 4789
  • 256478,    147651
  • 14, 147, 1854, 147651, 256478

3 Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում երկու ծորակներով միաժամանակ։

  1. 1450:2=725
  2. 1450+725=2175

Տնային առաջադրանքներ

1 Թվերը դասավորել նվազման կարգով։

147, 47, 14, 5, 2

159654, 148758, 6587, 1458

2 Թվերը դասավորել աճման կարգով։

  • 9, 11, 147147, 458647
  • 18, 158, 678, 14013

Թվերի համեմատում

Դասարանական առաջադրանքներ․

1Համեմատի՛ր

  • 385   <  4589
  • 22024 < 22316
  • 653214  <653231
  • 35647 = 35647
  • 385 <4589
  • 22024 < 22316
  • 653231 =653231
  • 120024 > 119924

 2Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն։

  • 288<295
  • 5712<57782
  • 7235>7943
  • 723578>723848
  • 7412>7444

3․ Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20 կմ ճանապարհ, որը 5 անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից։ Որքա՞ն ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում։

  1. 20×5=100
  2. 100+20=120

Պատ․՝ 120 կմ

Տնային առաջադրանքներ

1  Համեմատի՛ր

  • 35 <589
  • 22424 <45316
  • 7534 <25321
  • 145647 <351447
  • 55385<  55458
  • 258788 <258789
  • 44784 =44784
  • 147682 >47816

2Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն։

  • 6507>654
  • 52785<52915
  • 406754<406954