Եվրոպայի և Ասիա մայրցամաքներ

Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, Խաղաղ օվկիանոսի, Ատլանտյան օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի ջրերով: Ըստ տարածքի մեծության՝ երկրորդ մայրցամաքը Աֆրիկան է: Նրա ափերը ողողում են Հնդկական օվկիանոսը և Ատլանտյան օվկիանոսը: 2 մայրցամաքներ՝ Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, միացած են Պանամայի ջրանցքով (մինչև 1914 թ.՝ պարանոց): Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան, իսկ Հարավային Ամերիկայի ափերը՝ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Անտարկտիդան հինգերորդ մայրցամաքն է: Այն ծածկված է սառցավահանով և Երկրագնդի միակ մայրցամաքն է, որտեղ մշտական բնակիչներ չկան: Ողողվում է այսպես կոչված Հարավային օվկիանոսի (այսպես են պայմանականորեն անվանում Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների՝ Անտարկտիդային հարող`   հարավային մասերը) ջրերով: Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է, որը ողողվում է Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s