Արարատ-73-ին նվիրված արձանախումբ

Արձանախումբը ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։ «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիներով հուշարձանը տեղադրվել է «Հրազդան» մարզադաշտի կից հրապարակում։

Արձանախմբի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներ։

  • Քանդակագործների խմբի ղեկավար՝ Արմեն Սամվելյան
  • Ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան

Ֆուտբոլիստներ

  • Նիկիտա Սիմոնյան
  • Ռոբերտ Ծաղիկյան
  • Օնիկ Աբրահամյան
  • Հարություն Քեհեյան
  • Ալեքսանդր Կովալենկո
  • Նիկոլայ Ղազարյան
  • Նորայր Մեսրոպյան
  • Սերգեյ Պողոսյան
  • Սուրեն Մարտիրոսյան
  • Արմեն Սարգսյան
  • Արկադի Հարությունյան
  • Հովհաննես Զանազանյան
  • Նազար Պետրոսյան
  • Սանասար Գևորգյան
  • Լևոն Իշտոյան
  • Սերգեյ Բոնդարենկո
  • Էդուարդ Մարգարով
  • Արկադի Անդրեասյան
  • Ալյոշա Աբրահամյան

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։

Я за здоровое питание

Тест: «Правильно ли я питаюсь?»

1. Как часто в течение дня вы питаетесь?

А) 3 раза и более; Б) 2 раза; В) 1 раз.

 2. Всегда ли вы завтракаете?

А) всегда; Б) не всегда; В) никогда.

3. Из чего состоит ваш завтрак?

А) каша, чай; Б) мясное блюдо и чай; В) чай.

4. Часто ли вы перекусываете между завтраком и обедом, обедом и ужином?

А) никогда; Б) 2 раза в день; В) 3 раза.

5. Как часто вы едите овощи, фрукты, салаты?

А) 3 раза в день; Б) 1 – 2 раза в день; В) 2 – 3 раза в неделю;

6. Как часто вы едите жареную пищу?

А) 1 раз в неделю; Б) 3 – 4 раза в неделю; В) каждый день.

7. Как часто вы едите хлеб?

А) меньше 3 дней в неделю; Б) от 3 до 6 дней в неделю; В) за каждой едой.  

8. Сколько чашек чая и кофе выпиваете за день?

А) 1 – 2 ; Б) от 3 до 5; В) 6 и более.

9. Прежде чем есть первое блюдо с мясом, вы:

А) убираете из тарелки весь жир; Б) уберёте часть жира; В) оставите весь жир.

А теперь подсчитаем баллы: “А” – 2 балла, “Б” – 1 балл, “В” – 0 баллов.

Ключ к тесту:

0 – 10 баллов – есть опасность;

11 – 14 баллов – следует улучшить питание;

15 – 18 хороший режим и качество питания.

Задание. Посмотри на картинки и напиши, какие из этих продуктов полезные, а какие – нет.

Թեսթ 5 — Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

 Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու: 

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ: 

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:  

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
——————տնօրենի———————

———————երգել———————
———————վերադարձա—————

———————առաջին———————— 

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը. 

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ 
թախանձագին
 դ/ սառնասրտորեն  

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ        _________միայնակ__________ 

բ/  սաստիկ    ________ուժգին___________ 

գ/ նոր              ________թարմ___________ 

դ/ փոքր           _________պստիկ__________ 

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. 

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր  

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.  


   ա/ լապտերների 

   բ/ ծափահարությունների 

   գ / աչքերում 

   դ/ դերասանուհին 

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.  

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական  

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին. 

_________տանել__________                     _________տանում էր____________ 

________թողնել ____________                    __________թողեց_____________ 

________հայտարարել____________                    ________հայտարարեցի_______________ 

_________արտասվել___________                    _________արտասվում______________ 

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը. 

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա      __________ Մայրիկս  __________ 

ստորոգյալ    _______ տանում էր _____________ 

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: 

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: 

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
Պարտական էր իր մայրիկին։


12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
Այն ժամանակ, երբ իր մայրը հուզված դուրս եկավ բեմից։

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.  

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը  

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.  

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել 

 բ/ անվերջ ծիծաղում էր  

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել  

դ/ ձանձրույթից հորանջում էր  

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:  

Նա օժտված էր մարդկանց ուրախացնելու և հուզելու տաղանդով։

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    _______________դարձավ________________

_____________խորհրդավոր__________________

____________գաղտնիքը___________________

_____________փորձեցի__________________

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    պարզ — բարդ

գեղեցիկ — տղեգ

երկար — կարճ

ուղիղ — ծուռ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց- հարցեր

բ/ նկար — նկարներ

գ/ գառ — գառներ

դ/ մոլորակ — մոլորակներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

_______տեսնել_____________                               ___________տեսավ____________

________ընկնել____________                               ___________ընկավ____________

________կապել____________                              ___________կապես______________

_________տխրել___________                              ____________տխրեց_____________

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա        _______գլուխը__________

ստորոգյալ   ______օրորում էր___________

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
    — Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    ____________________ ___________________

_________գեղեցիկ____________                _________զրնգուն__________

  1. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

  1. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
    Երբ առաջին անգամ տեսավ, հարցրեց սա ի՞նչ առարկա է_

  1. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
    _________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

  1. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Միշտ ուղիղ գնալը լավ չէ։

Թեստ  4 — Մարկ Տվեն Թոմ Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան. 

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ: 

Պատասխան չկար: 

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ: 

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին: 

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ: 

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ: 

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր: 

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես: 

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 

      ________ դժբախտ __________ 

       _________ շաբաթվա _________ 

      ________ փորձել __________ 

       _________ համբերությունն _________


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.


    ա/ դժբախտ              _______բախտավոր_______
    բ/ ատելի                   ______սիրելի_________
   գ/ հիվանդ                 _______առողջ_________
   դ/անհետանալ         _______հայտնվել_________ 

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:  

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ 

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր 

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական  

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:


  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:


ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր 

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:
Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ: 

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.


ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական 

9.Վերնագրի´ր տեքստը: 

 Դժբախտ Թոմը


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:    

  Լրացրո՛ւ  դրանք: 

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

11.Գրի´ր  մեկ բառով.

ա/ մոր քույրը                  _____մորաքույր________ 

բ/ միտք անել                  ______մտածել_______
գ/ ման գալ                      ______զբոսնել________ 

դ/ որոշում կայացնել  ______որոշել________ 

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում: 

Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը: 

Թոմը չէր սիրում կիրակին, որովհետև գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:  

Թոմն ուզում էր հիվանդ լինել, որպեսզի դպրոց չգնար և տանը մնար:

 

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև 

̀ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր