Արարատ-73-ին նվիրված արձանախումբ

Արձանախումբը ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։ «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիներով հուշարձանը տեղադրվել է «Հրազդան» մարզադաշտի կից հրապարակում։

Արձանախմբի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներ։

  • Քանդակագործների խմբի ղեկավար՝ Արմեն Սամվելյան
  • Ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան

Ֆուտբոլիստներ

  • Նիկիտա Սիմոնյան
  • Ռոբերտ Ծաղիկյան
  • Օնիկ Աբրահամյան
  • Հարություն Քեհեյան
  • Ալեքսանդր Կովալենկո
  • Նիկոլայ Ղազարյան
  • Նորայր Մեսրոպյան
  • Սերգեյ Պողոսյան
  • Սուրեն Մարտիրոսյան
  • Արմեն Սարգսյան
  • Արկադի Հարությունյան
  • Հովհաննես Զանազանյան
  • Նազար Պետրոսյան
  • Սանասար Գևորգյան
  • Լևոն Իշտոյան
  • Սերգեյ Բոնդարենկո
  • Էդուարդ Մարգարով
  • Արկադի Անդրեասյան
  • Ալյոշա Աբրահամյան

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։

Լոռվա աշխարհի և Դսեղ գյուղի մասին

Դսեղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։ Գյուղն ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների, հիմնադրվել է դեռևս մ.թ.ա., որի վերաբերյալ կան գիտական հիմնավորումներ ունեցող տվյալներ։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկիկարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթմիսձուբուրդ և մեղր։

Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային նույնանուն ձորում (գտնվում է կիսաքանդ վիճակում)։ Գյուղի հին մեծ գերեզմանատանն են գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։

Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում, կիսաքանդ վիճակում կանգնած է Քառասնից Մանկաց եկեղեցին։ Ըստ ճակատի արձանագրության` օծվել է 1256 թվականին Հաղպատի վանքի վանահայր Համազասպի կողմից։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ։ Կանգուն են մնացել Սուրբ Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։

Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի սկզբին` վերակառուցման։

Գյուղի շրջակայքում կան նաև քարանձավներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից հնագույն ժամանակներից ի վեր որպես կացարան, իսկ հետագայում միայն անասունների համար։ Դրանցից են «Դռնավոր էրը», Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որը կրում է նաև մարդու կողմից հարմարեցման հետքեր։

Լոռվա աշխարհի մշակութային կոթողներ

Լոռի Բերդ, միջնադարյան անառիկ ամրոց ներկայիս Լոռու մարզում՝ Ստեփանավանից 4,5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Սանահինի վանքային համալիրմիջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա։
ՀաղպատՀաղբատի վանքմիջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր։ Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[2]։
Ախթալայի վանական համալիրԱխտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք[2], X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր[3], գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցիեկեղեցի Լոռու մարզի Օձուն գյուղում։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Ներկայումս գործում է։ Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։